Thursday, September 3, 2009

Սանքտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացու վայրագ սպանություն

HayInfo 2-9-2009- Սանքտ Պետերբուրգում հետաքննվում է Հայաստանի քաղաքացու սպանությունը, որի դիակը նախօրեին հայտնաբերվել է Նախիմովի փողոցում: Ենթադրվում է, որ տղամարդը մահացել է դանակի բազմակի հարվածների արդյունքում: Դիակը գտնվել է մոտ 22:45-ին Նախիմովի փողոցի թիվ 1 տան մոտ: Մարդասպանը ոչ միայն կտրել է զոհի կոկորդը, այլ նաեւ եւս մի քանի հարված է հասցրել մարմնին: Դանակը հանցագործության վայրում չի հայտնաբերվել:Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.NetՔրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 1 մասի 105 հոդվածով` կանխամտածված սպանություն, գործը քննվում է, հաղորդում է «ԲալտԻնֆոն»:

No comments: