Tert.am. 7-9-2009- Պաշտնական Թբիլիսին «բոլորովին չի մտածում» հայերենը որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի շուրջ: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Վրաստանի փոխվարչապետ, վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլին` արտասահմանում հավատարմագրված վրաց դիվանագետների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը:
«Մենք բոլորովին չենք մտածում հայերենը Ջավախքում որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի մասին»,- հայտարարել է Յակոբաշվիլին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թբիլիսիին առաջարկել էր հայերենն ընդունել որպես մարզային երկրորդ լեզու:
«Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Tuesday, September 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment