ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ¸ հանդիպման ժամանակ քննարկվել է արտաքին քաղաքականության և այդ ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանանակ: Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում, այդ թվում և մեր տարածաշրջանում տեղի ունեցած կարևոր աշխարհաքաղաքական զարգացումները և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող գործընթացները պահանջում են ավելի ակտիվ և համակարգված աշխատանք: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Ցանկացած վիճահարույց խնդիր պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, անմիջական և անկեղծ երկխոսության միջոցով: Նախագահը հատուկ նշել է, որ խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության և անվտանգության չնչին իսկ թուլացման մասին: Այս բացառիկ արժեքները սակարկության ենթակա չեն: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Գեորգի Պետրոսյանը, արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչները:
Աղբյուր` Panorama.am , 4-9-2009
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment