«ՀԵՏՔ» 4-9-2009- Սեպտեմբերի 3-ին «Միացում» ազգային նախաձեռնության կազմակերպած «Ոչ մի թիզ` հայրենի հողից» հավաք-քննարկման ժամանակ «Հայազն» երիտասարդների միաբանություն հասարակական կազմակերպության անդամ Արմեն Մկրտչյանն ընթերցել է իրենց և մի շարք այլ կազմակերպությունների կոչը: Ստորև ներկայացնում ենք այն:
ԿՈՉ
Մենք` երիտասարդ հայկազուններս, որ մեր մեջ կրում ենք Հայկ Նահապետի արյան և բազկի ուժը, որ առաջնորդվում ենք ազգային-քրիստոնեական գաղափարախոսությամբ, որ զինվորն ու պահապանն ենք հայ ինքնության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, այսինքն` Հայաստանի սահմանների, կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը.
1. Չմոռանալ հայ ժողովրդի հերոսական անցյալը:2. Չթերագնահատել սեփական ժողովրդի ուժը:3. Չգերագնահատել վախկոտ թշնամուն:4. Հանդես գալ այնպես, ինչպես վայել է հաղթած կողմին, այսինքն` երբեք չգնալ պարտադրված զիջումների:5. Պահպանել և զարգացնել Արցախյան փառահեղ հաղթանակը:
Եվ ինչպես մեր հայրերն ու եղբայրները 20 տարի առաջ նետվեցին ճակատ` հայրենի հողը պաշտպանելու, այժմ էլ մենք, անհրաժեշտության դեպքում մի բռունցք դարձած, պատրաստ ենք ծնկի բերել թշնամուն` հանուն մեր բարեկեցիկ ապագայի և հայության հարատևման:
Հայտարարությանը միացել են`
«Հայազն» երիտասարդների միաբանություն հասարակական կազմակերպությունը,«Հայրենիք» հայրենատիրական-ազգայնական շարժումը,«Հայրենասեր երիտասարդների միություն» ազգային նախաձեռնությունը,«Միացյալ Հայք» ազգայնական կազմակերպությունը,«Ապրիլի 24-ի խումբ» կազմակերպությունը,«Ցեղակրոն ուխտեր» հասարակական կազմակերպությունը,«Հայ ցեղապաշտների խմբավորում» կազմակերպությունը,«Հայասա» ազգայնական շարժումը:
Հայտարարությունը բաց է բոլոր անհատների ու կազմակերպությունների համար:
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment