Tert.am- 5-9-23009- Թուրքական լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ հայ–թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումներին։ Թուրքական Bugun թերթն այսօր գրում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում կան ուժեր, որոնք դեմ են հանդես գալիս հայ–թուրքական Արձանագրություններին, և եթե հասարակական ճնշումն ուժեղանա, ապա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նույնպես կարող է տեղի տալ։ Այս դեպքում Արձանագրությունների մասին կարելի է մոռանալ։
Միևնույն ժամանակ, Թուրքիայում մտահոգված են, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է չկայանալ հայկական կողմի պատճառով, քանի որ, ըստ թերթի, Հայաստանի խորհրդարանը կարող է չվավերացնել Արձանագրությունները։ Դաշնակցությունը և Սփյուռքը բավական մեծ ազդեցություն կարող են ունենալ, կարծում է հոդվածագիրը։ Եթե նրանց ճնշումը բավական մեծ լինի, ապա Թուրքիան կարող է փաստի առաջ կանգնել, և հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը ապարդյուն կլինեն։
Միևնույն ժամանակ, թերթը գրում է, որ Թուրքիան ամեն դեպքում կարող է շահել, քանի որ իրադարձությունների նման զարգացման դեպքում միջազգային հանրությունն այլևս ճնշում չի գործադրի այդ երկրի վրա Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ Բացի այդ, ամբողջ աշխարհը կհամոզվի, որ Թուրքիան արեց հնարավորը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, եզրակացնում է հոդվածագիրը։
Sunday, September 6, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment