/PanARMENIAN.Net/ 04.09.2009 - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն եւ Մարկ Քըրքը իրենց դիտողություններ են ներկայացրել` Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հաստատման մասին պայմանավորվածությունների կատարման Անկարայի պատրաստակամության մասին: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ կոնգրեսականները հարցականի տակ են դրել արձանագրությունների որոշ կետեր:
Հայաստանին աջակցող խմգի համանախագահները մտահոգված են նրանով, որ Անկարան փորձում է նախապայմաններ թելադրել Հայաստանին: Ինչ վերաբերում է «պատմական հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը, կոնգրեսականները նշում են.«Հայոց ցեղասպանության փաստի վերանայման ցանկացած փորձ, կամ այդ հարցի կապակցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, հակասում է հայ-թուրքական բանակցություններին»: Փալոունն ու Քըրքը հույս են հայտնել, որ Թուրքիան, դադարեցնելով Հայաստանի ապօրինի շրջափակումը, նոր դուռ կբացի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ այդ նոր դարաշրջանը հիմնված կլինի ճշմարտության, արդարության, խաղաղության ու համագործակցության գաղափարների վրա:
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment