Saturday, September 5, 2009

Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի կողմից վավերացնելու անհրաժեշտության մասին կետը մտցվել է Թուրքիայի պահանջով

News.am- 3-9-2009- Թուրքիայի արտգործանախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիա վերադառնալուց հետո Էրդողանի հետ կսկսի իրագործել 6 շաբաթվա ընթացք ունեցող հայ-թուրքական վերջին արձանագրությունների քննարկումները։ Իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը անձամբ կորոշի ում ինչ է տեղեկացվելու եւ ինչեր են արվելու Ճանապարհային քարտեզի հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը։ Հայ-թուրքական պատմական նախաձեռնության հետ կապված 6 շաբաթվա զարգացումներին իր կարեւորագույն դերը կունենան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Ըստ հավաստի տեղեկությունների Անկարան հետեւյալն է ծրագրել. Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Թուրքիա վերադառնալուց հետո անմիջապես Էրդողանի հետ քաղաքական քննարկումներ են իրականացնելու։ Էրդողանը անձամբ է որոշելու թե ում ինչ է ներկայացնելու եւ ում հետ երբ է հանդիպելու։ Այս հարցում առաջնություն կտրվի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցություններին։ Այդ կուսակցությունների հետ Էրդողանը ցանկանում է հանդիպել։ Դրանից բացի հանդիպումներ կլինեն հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, մտավորականների եւ այլ ոլորտներ ներկայացնողների հետ։ Վեց շաբաթ հետո՝ մինչ երկու երկրների ազգային հավաքականների խաղը, արձանագրությունները կստորագրվեն։ Արձանագրությունների ստորագրումից հետո դրանք կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ նման արձանագրությունների խորհրդարանում վավերացման պարտավորություն չկա, ուղղակի դա թուրքական կողմն է պահանջել։ Այսինքն, եթե ուզեին կարող էին դա առանց խորհրդարանի հաստատման վավերացնեին։ Բացի այդ, բոլորից ավելի շատ այս հարցում զգայուն է Թուրքիայի արտգործնախարարությունը, քանի որ ժամանակին ԱՍԱԼԱ-ի կողմից սպանվել են թուրք դիվանագետներ։

No comments: