/PanARMENIAN.Net/ 02.09.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը կապված չէ հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այդ երկու գործընթացները բազմիցս փորձել են կապել միմյանց հետ, սակայն Արձանագրությունների հրապարակումից հետո մենք տեսանք, որ այդ երկու հարցերի միջեւ ոչ մի կապ չկա: Այդ մասին բազմիցս հայտարարել է ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: ԱԳ նախարարի խոսքով, եթե Անկարան կապում է այդ երկու հարցերը, ապա դա ոչ մի նշանակություն չունի:
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment