«Առավոտ» 2-9-2009- Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները ու պատեհ առիթից օգտվելով՝ խնդրել նրան ակտիվացնել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու՝ Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ: Թուրք նախարարի այս խնդրանքը Վարշավայում «Արեւելյան հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ադամ Բալցերը տրամաբանական է համարել: «Ռեգնում»-ի մատուցմամբ, նա ասել է, որ հրապարակված փաստաթղթում խոսվում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ 6 շաբաթյա ժամկետում քննարկումների մասին, ինչը համընկնում է այն ժամկետի հետ, երբ ՀՀ նախագահը մեկնելու է Թուրքիա: «Առանց ԼՂ հիմնախնդրի հարցում էական տեղաշարժի հնարավոր չէ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց արձանագրել: Հետեւաբար՝ Դավութօղլուի՝ Ռուսաստանին ուղղած խնդրանքը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում»: Հավելենք միայն, որ «Մեդիամաքսի» փոխանցմամբ, Ահմեդ Դավութօղլուն նաեւ հայտարարել է, թե Թուրքիան հույս ունի Հայաստանի հետ սահմանը բացել մինչեւ տարեվերջ. «Եթե ամեն ինչ ընթանա ծրագրվածի համաձայն, եւ եթե փոխադարձ քայլեր կատարվեն, սահմանը կարող է բացվել մինչեւ Նոր տարի»:
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment