Saturday, September 5, 2009

Տեսնե՞լ, թե՞ չտեսնել Ղարաբաղը հայ–թուրքական Արձանագրություններում. բանավեճ

Tert.am 4-9-9- Հայ-թուրքական Արձանագրությունները թույլ են տալիս, որ յունաքանչյուրը յուրովի մեկնաբանի դրանց կապը Ղարաբաղի հետ, այսօր հայտարարել է Լևոն Մելիք-Շահնազարյանը, ով նույնպես տեսնում է այդ կապը: «Եթե այնտեղ չկա Ղարսի անունը, ապա այնտեղ կա դրա հետևանքների հաստատումը»: Մելիք-Շահնազարյանը և մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից Ալեքսանդր Մանասյանը նույն կարծիքն են հայտնել այն մասին, որ Արձանագրության տեքստը մի քանի կետերում ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով սխալ է կազմված: «Դա ցույց է տալիս, որ սա հապճեպ կատարված փաստաթուղթ է, որը խորը մտածված չէ»: Մելիք Շահնազարյանը հույս է հայտնել, որ դրանք չեն վավերացվելու: Ալեքսանդր Մանասյանը, իր հերթին, հայտարարել է, որ նախնական փուլում ընդունված բոլոր նման փաստաթղթերը լղոզված են լինում: «Ղարաբաղի թեման ուղղակի տեքստով ներկայացված չէ, ինչը մեզ թույլ է տալիս կարծել, որ փաստաթուղթը կապ չունի Ղարաբաղի հետ և վերաբերվում է միայն Թուրքիային: Բացի այդ, Մանասյանը վստահություն հայտնեց, որ Թուրքիան հետագայում օգտագործելու է այս փաստաթուղթը` հակամարտության կարգավորման գործընթացին առավել ակտիվ մասնակցելու համար: «Մյուս կողմից էլ ես կասկած չպիտի ունենամ, որ հայկական կողմը պետք է ասի, որ այս փաստաթուղթն Արցախի հետ որևէ կապ չունի»,- եզրափակել է Մանասյանը:

No comments: