News.am.5-9-2009- Սեպտեմբերի երկրորդ կեսին Լաչինի միջանցք է գործուղվելու ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը՝ տեխնիկական հետազոտություններ անցկացնելու նպատակով: Այս մասին գրել է թուրքական Yenisafak թերթը։
Պարբերականի դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ անցած հուլիսին Մոսկվայում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշումների ուղղությամբ աշխատանք տանելու դիտորդական առաքելությունը կուսումնասիրի Լաչինի միջանցքի լայնությունը, թե որ ճանապարհով է անցնելու այն, եւ այդ խնդիրների ուղղությամբ զեկույց կպատրաստի։
Հայտնի է, որ դիտորդական առաքելության պատրաստած զեկույցը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Ղարաբաղի խնդրի կարգավորմանը առանցքային նշանակություն կունենա։ Լաչինի միջանցքը կլինի կապող ճանապարհ՝ Ղարաբաղը Հայաստանի հետ։ Խնդրի կարգավորման ընթացքում հայկական ռազմական ուժերը հետ են քաշվելու 7 շրջաններից մինչեւ Լաչինի միջանցք։
Ըստ թերթի՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման համաձայն, նոր լուծումների կետը կհանդիսանա հոկտեմբերի 5-7-ը ԱՊՀ երկրների գագաթնաժողովում։ Մոլդովայում անցկացվող գագաթնաժողովում նաեւ առանձին կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը՝ Ղարաբաղի խնդրի հետ կապված։ Ղարաբաղի խնդրի կարգավորմանը աջակցելու համար սեպտեմբերին Նյու Յորքում, ՄԱԿ-ի շրջանակներում կհանդիպեն Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Դրանից բացի, հոկտեմբերի 2-3-ը Նախիջեւանում կազմակերպվելիք թյուրքալեզու երկրների համաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի Ղարաբաղի խնդիրը։
Tuesday, September 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment