Tuesday, September 8, 2009

Հայ-թուրքական արձանագրությունները Հայոց ցեղասպանության գծով հանձնաժողովի ստեղծման ուղի՞ են հարթում

/PanARMENIAN.Net/ 07.09.2009 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները Հայոց ցեղասպանության գծով հանձնաժողովի ստեղծման ուղի՞ են հարթում: Այդ մասին գրում է թուրքական «Ենի շաֆակ» թերթը: Թուրքիայի պատմաբանների ասոցիացիայի նախկին նախագահ Յուսուֆ Հալաջօղլուն նշել է, որ Թուրքիան չպետք է բաց թողնի Հայոց ցեղասպանության մասին հայկական կողմի «պնդումների» հետազոտման հնարավորությունը:

No comments: