Tert.am. 7-9-2009- Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովը շաբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցի արդյունքում «կողմերը եկել են համաձայնության»։
Hurriyet–ի հաղորդմամբ՝ Հաշիմովն իր կարծիքը լրագրողներին հայտնել է ճեպազրույցի ժամանակ՝ ևս մեկ անգամ նշելով, որ հայ–թուրքական սահմանի բացումը մինչ ղարաբաղյան հակամարտության վերջնական հանգուցալուծումը հակասում է Ադրբեջանի շահերին։
«Ինչպես նախկինում նշել են Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սահմանը չի բացվի մինչև չհանգուցալուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Մենք հավատում ենք դրան», – ասել է Հաշիմովը։
Մեկնաբանելով նախաստորագրված Արձանագրությունները՝ Հաշիմովը հայտարարել է. «Թուրքիան մեծ երկիր է։ Թուրքիայի գործն է որոշել, որ երկրների հետ հարաբերություններ հաստատել», – նշել է դեսպանը։
Tuesday, September 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment