News.am- 4-9-2009- News.am- 4-9-2009- Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը, որը Երեւանում է կազմակերպության 18-րդ տարեկան համաժողովի առիթով:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին` նշելով, որ այս միջոցառման անցկացումը Երեւանում լավ առիթ է ընտրական համակարգի խնդիրների քննարկման եւ դրական ընտրական փորձի փոխանակման համար:
«Ժողովրդավարության երկար, բայց անհրաժեշտ ճանապարհը մեզ այսօր բերել է ընտրական համակարգի զարգացման մի աստիճանի, որը հնարավորություն է տալիս անցկացնելու ազատ, արդար ընտրություններ: Բայց ասվածը, իհարկե, չի նշանակում, թե մենք ունենք կատարյալ ընտրական համակարգ: Այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, եւ մենք կարիք ունենք անընդհատ կատարելագործելու մեր ընտրական համակարգը»,- ասել է Սերժ Սարգսյանը` այդ գործում կարեւորելով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Նախագահը խնդրահարույց պատճառների թվում նշել է հետխորհրդային երկրներին բնորոշ ընտրական մշակույթի պակասը:
Ընկերակցության ներկայացուցիչները, ովքեր երկար տարիներ ներգրավված են Հայաստանի հետ համագործակցությունում, նշել են, որ մեր երկրի ընտրական համակարգի բարելավումն ակնհայտ է եւ պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ժողովրդավարացման ու ընտրական համակարգի հետագա զարգացման գործընթացներին:
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment