Newa.am. 2-9-2009- Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կայացած համաձայնությունից Թուրքիայի հայ քաղաքացիները գոհ են մնացել եւ դրա կապակցությամբ հայ համայնքը հայկական եկեղեցում Ռամադանի հետ կապված պահքի սեղան էր կազմակերպել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Tumgazeteler կայքէջը։
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնությունը դարձավ աշխարհի օրակարգի նյութ։ Թուրքիայում արդեն մեկ ամիս քննարկվող ժողովրդավարացման նախաձեռնությունը միանգամից իր տեղը զիջեց հայկական հարցի նախաձեռնությանը։ Թուրքիայի հայերին միավորում է այն հանգամանքը, որ երկու երկրների միջեւ սահմանները բացվում են, զարգանալու է առեւտուրը, հարաբերությունները կարգավորվում են, պատմությունը թողնվելու է պատմաբաններին։
Ստամբուլին կից հիմնականում հայերով բնակեցված Քնալադա կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրամը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքի կապակցությամբ Ռամադանի հետ կապված ճաշի սեղան էր կազմակերպել։ Այդ միջոցառմանը մասնակցել են Ստամբուլի հարակից կղզիների վարչական ղեկավարը, սիրիական համայնքի, հայկական կաթոլիկ համայնքի, հունական համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառումը կազմակերպել էր Քնալադայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Շադյանը։ Լեւոն Շադյանը իր գոհունակությունը հայտնելով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունից՝ ասել է. «Համաձայնությունը մի քիչ ուշացավ, սակայն ամեն դեպքում այն շատ հաճելի նորություն է, շատ հաճելի մի իրավիճակ է։ Ոչ միայն Հայաստանի, այլ մեր մյուս հարեւանների հետ էլ, եթե հարցեր լինեն, պետք է հաղթահարվեն։ Եթե սահմանը բացում ես՝ դու նրան ես հասկանում, նա՝ քեզ։ Նայելով այս զարգացումներին մտածում եմ, որ երկու երկրների միջեւ առեւտուրը կզարգանա։ Հայաստանում 100 խանութից 98-ում թուրքական ապրանք է։ Արդեն այդ ապրանքները Հայաստան կգան ոչ թե միջնորդ երկրով՝ այլ կմտնեն միանգամից Հայաստան։ Մեր արտահանումը (Թուրքիայի) կավելանա, Հայաստանից էլ ապրանք կգա, առեւտուրը ավելի կզարգանա, որի հետեւանքով ժողովուրդների միջեւ հարաբերությունները ավելի կլավանան»,-ասել է Լեւոն Շադյանը։
Միջոցառմանը մասնակցող Թուրքիայի ազգությամբ հայ մեկ այլ քաղաքացի Ավետիս Հիքաթը նշեց, որ առեւտրի զարգացումը, ժողովուրդների մերձեցումը իրենց հիմանական նշանակետն է եւ 1915 թվականի դեպքերը պետք է հետեւում թողնել եւ նայել ապագային։ Նա շեշտել է, որ պատմությունը պետք է թողնել, որ պատմաբանները ուսումնասիրեն, իսկ իրենք մահմեդական եղբայրների հետ պետք է առաջ շարժվեն։
Միջոցառման մասնակիցներից Ստամբուլում արդեն 101 տարի հրատարակվող «Ժամանակ» թերթի լրագրող Արա Քոչունյանը նույնպես գուհունակություն հայտնեց հայ-թուրքական նախաձեռնության համար, նշելով, որ այս նախաձեռնությանը երկար ժամանակ հույսով սպասում է։ Արա Քոչունյանը նշել է, որ երկու երկրների բարգավաճման համատեքսում այս համաձայնությունը ապագայում կդառնա կոնկրետ նախագծերի համար շատ կարեւոր քայլ։
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment