Tert.am. 2-9-2009- Այսօր Ստեփանակերտում տեղի ունեցող տոնակատարությունների ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը խոսել է անկախության 18 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումների մասին։
«Այս 18 տարիների ընթացքում ոչ թե ինչ–որ բան փոխվել է, այլ մենք ամեն տարի ձեռք ենք բերում նոր նվաճումներ։ Առաջին հերթին, այդ նվաճումները ձեռք են բերվել սուրբ նահատակների արյան և կյանքի գնով։ Այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազում փորձություններ, զրկանքներ, կորուստներ։ Բայց դրա հետ մեկտեղ՝ մենք ունեցել ենք նվաճումներ։ Այսօր արդեն 18 տարեկան Արցախը կանգնած է հայրենի երկրի պաշտպանության դիրքերում։ Սեպտեմբերի 2-ը մեր պետական տոնն է։ Դա համաժողովրդական տոն է»,- ասել է ԼՂՀ նախագահը։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա գործընթացին՝ Բակո Սահակյանն ասել է, որ այդ գործընթացում ակտիվություն չի կարող լինել, քանի դեռ հիմնական կողմը ներկայացված չէ բանակցություններում։
«Միայն բանակցային ձևաչափին վերադառնալու դեպքում մենք կարող ենք խոսել ավելի ակտիվ ժամանակաշրջանի մասին», – ասել է նա։
Բակո Սահակյանը նշել է նաև, որ ինքը Ղարաբաղի անկախությունը պատկերացնում է ԼՂԻՄ տարածքների շրջանակներից դուրս։
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment