Thursday, September 3, 2009

Հայ-թուրքական Արձանագրություններում ցանկության դեպքում կարելի է կարդալ «Ղարաբաղ», «Ցեղասպանություն», «Բուրունդի». քաղաքագետ

Tert.am. 2-9-2009- Տողերի արանքում կարդալ իմացող մարդը կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հայ-թուրքական Արձանագրություններում գտնել «Ղարաբաղ», «Ցեղասպնաություն» և նույնիսկ «Բուրունդի» բառերը, հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Խոսելով Հայաստանում տիրող տրամադրությունների մասին՝ քաղաքագետը նշել է, որ առկա է մտահոգություններ պարունակող հայտարարությունների ալիք. «Այդպես եղավ Մայնդորֆից հետո, այդպես եղավ ապրիլից հետո, այդպես է նաև հիմա»: Բացի այդ, Իսկանդարյանի կարծիքով, ի հայտ են գալիս նաև «այլ նոտաներ». քննադատությունն իրականացվում է ոչ թե ձախից, այլ աջից և ոչ թե պարտվող, այլ «հայրենասիրական» դիրքերից: Ընդդիմության կողմից հնչած քննադատության վերաբերյալ հարցին քաղաքագետը պատասխանել է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ թե այն բանի վրա, թե ինչ է ասվում, այլ նրա վրա, թե ով է ասում: «Եթե ինձ հինգ օր առաջ հարցնեին՝ ով և ինչպես է մեկնաբանելու որևէ փաստաթուղթ, ես այդ հարցին կպատասխանեի: Այսինքն՝ բոլորն էլ կպատասխանեին,- նշել է Իսկանդարյանը:- Ընդդիմությունն ընդհանրապես արմատապես է քննադատում իշխանությանը»: Իսկանդարյանի խոսքով՝ որևէ այլ բան ակնկալելն անիրական կլիներ: «Եթե այդ պայմանագրի փոխարեն հրապարակվեր բազմապատկման աղյուսակը, ապա այդ աղյուսակի տողերի արանքում ապացույցներ կգտնվեին, որ Ղարաբաղը վաճառել են, իսկ Ցեղասպանությունը չեն ընդունել: Դա նորմալ է»,- եզրափակել է քաղաքագետը:

No comments: