A1+ -5-9-2009- Եղեռնը վերապրածները զգուշանում են հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումից
100-ամյա Մովսես Համեշյանն այն մի քանի մարդկանցից է, ով դեռեւս հիշում է 1915-ի կոտորածները. նա պնդում է, որ իր հայրենակիցները պետք է դաս քաղած լինեն եղածից եւ երբեք չվստահեն թուրքերին:
«Մեր նախագահին ստիպում են, որ գնա թուրքերի հետ բարեկամության: Ով չի տեսել ջարդը, եղեռնը, նա կուզենա, որ սահմանը բացվի, բայց ես չեմ ուզի: Մենք կոտորվել ենք, սպանվել ենք, ուր են մեր միլիոն ու կես հայրեը: Ես տեսել եմ այդ ցավը, դաժանությունը, տեսել եմ, թե ինչպես էին մարդկանց մորթում ու գցում Եփրատ գետը», - դողդողացող ձեռքերը օդում թափահարելով` արդարություն է պահանջում Մովսես պապը:
Թուրքիան հերքում է եղեռնի իրագործման փաստը` հայտարարելով, որ պատերազմի ժամանակ երկու կողմից էլ զոհեր են եղել, սակայն հայկական կողմը պնդում է, որ իրենց տարհանել են` քշելով դեպի անապատ, որտեղ մոտավորապես մեկ միլիոն ու կես մարդ է սովահար եղել կամ սպանվել:
Մովսեսը Մուսա լեռի Քեբուսիե գյուղից է: 1915 թվականին հուլիսի 26-ին թուրքական կառավարությունը հատուկ հրամանով Մուսա լեռան գյուղերի այնտեղի հայերին կարգադրել էր յոթ օրվա ընթացքում գաղթել Սիրիայի անապատները: 6 գյուղերի բնակիչները չեն ենթարկվելով այդ հրամանին` բարձրացել էին Մուսա լեռ ու անցել ինքնապաշտպանության: Հետագայում հայերին օգնության էին հասել ֆրանսիական նավերը: Շրջանը եղել էր Ֆրանսիայի տիրապետության ներքո մինչեւ 1939 թվականը, երբ Թուրքիան վերադարձրեց այն, եւ ցեղասպանությունից փրկված հայերից շատերը երկրորդ անգամ լքեցին այս վայրը: Վերջիվերջո, Համեշյանը հաստատվեց Խորհրդային Հայաստանում:
Ներկայում էլ ցեղասպանության խնդիրը կարեւոր գործոն է հանդիսանում Թուրքիայի հետ ցանկացած խաղաղ բանակցությունների ժամանակ, եւ վերապրածները նշում են, որ իրենց միայն հրաշքով է հաջողվել փրկվել:
Սիրիայի անապատներով անցնելիս, Մովսեսի հորը ճանաչող մի ծանոթ արաբ թուրքերին գլխագին է առաջարկել Մովսեսի ու նրա հոր համար: Թուրքերը համաձայնվել են ու նրանք փրկվել են:
«Ով չէր կարողանում քայլել, հրացանի կոթով խփում էին ու սպանում, երեխան մոր փորի մեջ անգամ սպանում էին: Ոչ մի պետություն դա չէր անի, բայց թուրքը արել է, թուրքը` ֆաշիստ է: Անզեն ու անպաշտպան մարդկանց տրորում էին, ջարդում ու սպանում», - անցած ճանապարհն է հիշում 100-ամյա ծերունին:
«Մեծ մարդ եմ, ու կյանքիս փորձից ելնելով եմ ասում, որ այդ սահմանի բացումը մեզ հարկավոր չէ, այն լավ բան չի բերի իր հետ: Մեր երկիրը առանց այդ սահմանի բացման էլ կարող է զարգանալ», - համոզված է նա:
Նույն կարծիքին է 105-ամյա Մարի Վարդանյանը, ով, հավանաբար, Եղեռնը վերապրած ամենատարեց մարդկանցից մեկն է: Նրա ծննդավայր Մալաթիայում Երիտթուրքերի կողմից իրականացված հայկական ջարդերի ժամանակ գրեթե 7500 հայ է զոհվել:
«Պապս աշխատում էր Մալաթիայի քաղաքային խորհրդում: Նրան քաղաքի մնացացած տղամարդկանց հետ ջարդից օրեր առաջ էին տարել ու սպանել: Իսկ մեզ`տատիս, մորս և ինձ հաջողվեց կենդանի մնալ միայն մեր թուրք բարեկամների օգնությամբ, որոնք մեզ թաքցրին իրենց տանը, - հիշում է Մարին: Եւ չնայած նրան հաջողվել է փրկվել թուքերի բարեսրտության շնորհիվ, նա եւս դեմ է, որպեսզի հայկական կողմը խաղաղության պայմանագիրը ստորագրի:
Գաղթ, ջարդ, կոտորած ու դաժանություն տեսած նրա աչքերը ցավից փոքրացել են: Արցունքերն ասես խառվում են թափանցիկ մաշկի տակից երևացող երակներին, երբ վերհիշում է, թե ինչպես էին գաղթի ճանապարհին մարդկանց սպանում, ինչպես էին Մալաթիայի հայտնի «Ալմալօղլու բախչան» /խնձորի այգի/ դարձրել հայերի գերեզմանոցը:
«Վախն ու սարսափը մեր սրտում Մալաթիայում մնացինք մինչև 1937 թվականը, որից հետո տեղափոխվեցինք ապրելու Հալեպ, ինչպես շատ մալաթիացիներ»,-ասում է Մարին:
1946 թվականին իրականացված խորհրդային քարոզչության հետեւանքով, որը պետք է գայթակղեր հայությանը թողնել Միջին Արեւլքը, բազմաթիվ հայերի հետ Մարին հայրենադարձվում է մայր հայրենիք:
«Պետք չի, որ նախագահը գնա, պետք չի: Նրան թուղթ ստորագրել կտան, որ Արցախը հանձնի ու ցեղասպանությունն էլ չճանաչեն, ու նոր սահմանը բացեն: Թուրքերը սատանայից յոթ օր առաջ են ծնվել, դուք լավ չեք ճանաչում թուրքերին: Իմացեք հենց բացեցին, Հայաստանը կլցվի թուքերով, լավա չբացեն ու շանը ճամփա չտան»,-հուզվում է Մարին:
Նա չի հավատում, որ հայ-թուրքական սահմանի բացումը պետք է լավացնի կյանքը, նպաստի տնտեսության զարգացմանը Հայաստանում եւ թուլացնի Վրաստանից ու Ռուսաստանից նրա ունեցած կախվածությունը:
«Սկզբում լավ կլինի, բա հետո, - ըմբոստացած հարցնում է Մարի Վարդանյանը: - Մեզ ինչի էին ջարդում, որովհետև ասում էին, ով մի հատ հայ սպանի աստծո արքայությանն է արժանանալու, դրանից հետո ես ոնց կուզեմ, որ սահմանը բացվի: Որ մի հայ էին թրքացնում էին` աշխարհով մեկ էին լինում»:
Գայանե Մկրտչյանը Armenianow.com կայքի լրագրող է եւ IWPR-ի`ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net ´Կովկասյան լրատու´ պարբերականից:
Sunday, September 6, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment