Sunday, September 6, 2009

ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Սեպտեմբերի 6-8-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի կունենա Ս. Էջիդիոյի խաղաղարարական միջազգային 22-րդ համագումարը՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմից 70 տարի անց. հավատքներն ու մշակույթները երկխոսության մեջ» թեմայով, որի նպատակն է երկխոսության կամուրջներ բացել տարբեր կրոնների եւ մշակույթների միջեւ: Համագումարում անդրադարձ կկատարվի նաեւ ժամանակակից աշխարհի մարտահրավերներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Հայ առաքելական եկեղեցին կներկայացնի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ով հանդես կգա նաեւ բանախոսությամբ:

No comments: