News.am- 4-9-2009- ԵՊՀ մոտ երկու տասնյակ դասախոսներ դիմել են Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրող, հրապարակախոս, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:
«Անհերքելի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ապագայի համար պայքարող, լայն ժողովրդականություն վայելող ակտիվ քաղաքական գործիչ լինելով՝ ազատազրկվել է իր քաղաքական գործունեության համար, ինչը անհարիր է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներին»,- նշել են դասախոսները եւ հավելել. «Միեւնույն ժամանակ պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարտի 1-ի զոհերի իրական մեղավորների բացահայտման համար: Հայաստանի եւ Արցախի համար բախտորոշ արտաքին քաղաքական գործընթացների ներկա ժամանակաշրջանում հատկապես հրատապ է երկրում հանդուրժողականության եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորումը»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 2-ից գտնվում էր հետախոզւման մեջ եւ 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել էր իրավապահներին: Նախաքննական մարմինը նրան կալանելու որոշում էր կայացրել՝ պատճառաբանելով, թե ազատության մեջ գտնվելով կարող է խուսափել հետաքննությունից: Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ էր:
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment