Saturday, September 5, 2009

ԱԺ–ում, հնարավոր է, հայ–թուրքական հարաբերություններին նվիրված լսումներ անցկացվեն

Tert.am 4-9-9- Այսօր Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովներում քննարկվեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների` նախկինում հետաձգված օրենսդրական նախաձեռնությունները ու այսօր ներկայացված մեկ նոր գրավոր առաջարկությունը` հայ-թուրքական հարաբերություններում ընթացիկ ու հետագա զարգացումներին, նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեին այդ հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանի նախաեռնությունը։ Նա սեպտեմբերի 4-ին հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին էր փոխանցվել նամակ` առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին «Ժառանգություն» խմբակցության առաջարկով։ «Ժառանգություն» խմբակցության գրավոր առաջարկը պաշտպանվեց ՀՅԴ անունից Արմեն Ռուստամյանի արած նույնաբովանդակ բանավոր առաջարկով։ Որոշում ընդունվեց, որպեսզի առաջիկա շաբաթվա ընթացքում կոալիցիոն կուսակցությունների դիրքորոշումները (արդեն իսկ հայտնի համարելով «Ժառանգության» և ՀՅԴ-ի տեսակետները) փոխանցվեն հանձնաժողովի փոխնախագահ Վազգեն Կարախանյանին և դրական արձագանքի դեպքում` ձեռնամուխ լինել լսումների նախապատրաստմանը.

No comments: