Saturday, September 5, 2009

Հայաստանում ԱՄՆ դեսպանը տարածաշրջանային ակտվիություն է ցուցաբերում. Նա մեկնում է Թուրքիա

News.am- 3-9-2009- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն այցելելու է Թուրքիա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը: Նրա խոսքով, ներկայումս Մարի Յովանովիչը գտնվում է Վրաստանում: «Օտարերկրյա դեսպանների այցելությունները հարեւան երկրներ ընդունված պրակտիկա է: Այսպես, այս տարվա գարնանը Հայաստան այցելեց Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թաֆթը, որը հանդիպումներ ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ»,- ընդգծեց Ջահուկյանը: Նա նաեւ նշեց, թե տեղեկություններ չունի Յովանովիչի՝ Թուրքիայում եւ Վրաստանում կատարելիք հանդիպումների օրակարգի մասին: Սակայն, ինչպես նշում են վրացական ԶԼՄ-ները, Յովանովիչը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական հարաբերությունները: Այդ համատեքստում վրացական կողմը նշել է, որ հատկապես վերջին շրջանում Վրաստանի եւ Հայաստանի հարաբերություններում շատ կարեւոր դրական դինամիկա է արձանագրվում, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Կողմերը պայմանավորվել են, որ շարունակելու են կապերը Վրաստանի եւ Հայաստանի համագործակցության ոլորտում:

No comments: