Saturday, September 5, 2009

ԼՂՀ ուշադրությամբ հետեւում է հայ-թուրքական գործընթացին

/PanARMENIAN.Net/ 03.09.2009 - ԼՂՀ ուշադրությամբ հետեւում է հայ-թուրքական գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին Ստեփանակերտում հայտնել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանը: «Ցանկացած երկիր, որն ունի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք ունենք մենք, պետք է հետեւի իրադարձությունների մանրամասն զարգացմանը: Ստեփանակերտը մոտ ժամամակներս պաշտոնապես կներկայացնի իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»,- ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական փոխհարաբերությունների վերջին իրադարձությունները կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Գեորգի Պետրոսյանը պատասխանել է. «Կապրենք, կտեսնենք»:

No comments: