«ԱԶԳ» 2, 23-10-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում ադրբեջանական ԸկԸ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնքան թանկ է մեզ համար, որքան Թուրքիայինը: Այդպես լինելու է միշտ, նույնիսկ եթե երկինքը փուլ գա: Ոչինչ չի կարող փոխել այն, որ Թուրքիան լինելու է Ադրբեջանի կողքին: Մենք ուղիներ ենք փնտրում «օկուպացված» տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու համար: Ե՛վ արձանագրությունները ստորագրելու օրը, ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ դրանից հետո մենք ասել ենք, որ Հայաստանի ե՛ւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն այն ժամանակ, եթե տարածաշրջանում սկսվի կարգավորման մասշտաբային գործընթաց»:
Իսկ երեկ կայացած իր եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին Դավութօղլուն ասել է.«Դա երկու եղբայրների հանդիպում էր»: Ադրբեջանական կայքէջերը գրում են, որ տվյալ հանդիպումը անցել է լարվածության մթնոլորտում եւ տեւել ավելի քան երկու ժամ:
Բաքվում թուրք նախարարը հայտարարել է նաեւ. «Մինչեւ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումը ես նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ եղել եմ Նախիջեւանում: Այնտեղ մենք հանդիպել ենք նախագահ Ալիեւի հետ: Երկու եղբայրների միջեւ կարող են լինել տարաձայնություններ, բայց մենք վարել ենք բաց, անկեղծ ու եղբայրական զրույց: Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները նստում են միեւնույն սեղանի շուրջը եւ չեն կարող երկու տարբեր երկրներ ներկայացնել: Մենք երբեք չենք համարել Ադրբեջանն ուրիշ երկիր»:
Saturday, October 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment