Tert.am. 22-10-2009- Թուրքիայի արտաքին գործերին նախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան տարբերություն չի դնում ադրբեջանական և թուրքական տարածքների և դրոշների միջև, հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույնքան կարևոր է Թուրքիայի համար, որքան իր սեփականը, քանի որ այն ռազմավարական կարևորություն ունի մեզ համար»,- նշել է Դավութօղլուն՝ փորձելով իր ելույթում մեղմել «դրոշների պատերազմի» ընթացքում շիկացած կրքերը:
Նա ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիան միշտ էլ կանգնած է լինելու «Ադրբեջանի, դրա տարածքային ամբողջականության և «գրավյալ հողերի» պաշտպանության թիկունքում»:
Արտգործնախարարը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առողջ ընթացք կունենա միայն այն դեպքում, եթե այն կապահովի տարածաշրջանի բազմակողմանի կայունությունը:
«Այսօրվանից, Թուրքիան Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հակամարտության հարցը կբարձրացնի ամեն հնարավոր առիթի ժամանակ, նույնիսկ եթե Ադրբեջանն ինքը դա չանի»,- ավելացրել է նա:
Saturday, October 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment