/PanARMENIAN.Net/ 20.10.2009 - Ադրբեջանի հետ կապված իրադրությունը բավական ծիծաղելի է: Բաքուն իրեն համարում է Հայաստանի հետ կապված բոլոր հարցերի գլխավոր մրցավարը, սակայն իրականում նա Հայաստանի հետ ոչ մի կապ չունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՄՀՄՊՀ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական խորհրդարանը մտադիր է քննարկել հայ-թուրքական Արձանագրությունները: Նրա խոսքով, բանակցությունների սեղանին ոչ թե հայ-ադրբեջանական կամ ադրբեջանա-թուրքական, այլ հայ-թուրքական հարաբերություններն են, եւ Ադրբեջանը չպետք է միջամտի այդ գործընթացին: Նա բնական է համարել նաեւ այն, որ Ադրբեջանը հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ, քանի որ իրեն շահեկան է, որպեսզի Հայաստանը լիակատար շրջափակման մեջ գտնվի:
«Հայ-թուրքական սահմանի բացումը կենսապես անհրաժեշտ է Հայաստանին, երկիրը չի կարող հավերժ մեկուսացված մնալ»,- նշել է Զախարովը` ավելացնելով, որ սահմանը բացումը շահեկան է թե' Հայաստանին, եւ թե' Թուրքիային: «Ադրբեջանը մշտապես է լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հակառակորդը եւ երբեք չի փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում»,- ասել է Վլադիմիր Զախարովը: Ընդ որում, նա կրկին ընդգծել է, որ հենց Ղարաբաղի ժողովուրդը պետք է վերջնական որոշում կայացնի իր կարգավիճակի վերաբերյալ:
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment