«ԱԶԳ», 21-10-2009- Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում` Պետդումայի շենքում կհանդիպեն հայ, ռուս եւ ադրբեջանցի պատգամավորները: Հանդիպումը կազմակերպել է ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը, որը հոկտեմբերի 8-ին դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` նման հանդիպում կազմակերպելու ցանկությամբ:
Կազմակերպվելու է կլոր սեղան, որի ընթացքում երեք երկրների պատգամավորները շոշափելու են «միչպառլամենտական համագործակցության արդի խնդիրները նոր աշխարհաքաղաքական իրադրությունում»:
ՀՀ ԱԺ-ի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հայկական կողմը իր գոհունակությունն է հայտնել Ռուսաստանին` նման հանդիպում կազմակերպելու համար, եւ նշել, որ Հայաստանի պատվիրակության մեջ կմտնեն Հանրապետական կուսակցությունից Արա Բաբլոյանն ու Հերմինե Նաղդալյանը, «Բարգավաճ Հայաստանից»` Վարդան Բոստանջյանը, ՀՅԴ-ից` Վահան Հովհաննիսյանը, եւ «Ժառանգության» նախկին ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը:
Ադրբեջանի Միլի մեջլիսից Մոսկվա կմեկնեն պատգամավորներ Ռաբիաթ Ասլանովան, Սաբիր Հաջիեւը, Ռովշան Ռզաեւը եւ այլք:
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment