Thursday, October 22, 2009

Թուրքիայի ԱԱԽ-ն քննարկել է Հայաստանի հետ հարաբերություններն ու քրդական խնդիրը

/PanARMENIAN.Net/ 21.10.2009 - Հոկտենմբերի 20-ին տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել են քրդական խնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները: Նիստն անցել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ: Ինչպես գրում է Today's Zaman-ը, նիստում հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն, որն իրազեկել է Խորհրդի անդամներին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, ըստ պայմանավորվածության, պետք է վավերացվեն վեց շաբաթվա ընթացքում, եւ Թուրքիայի կառավարությունը կողմ է վավերացմանը: Հոկտեմբերի 21-ին Արձանագրությունները նախատեսվում է ներկայացնել երկրի խորհրդարան: Նիստի մանրամասները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ դրանից հետո Խորհրդի անդամները հանդիպել են վարչապետ, իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ:

No comments: