News,am. 21-10-2009- Հանրապետական կուսակցությունը մնում է այն կարծիքին, որ հայ-թուրքական սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի համար նպաստավոր հեռանկարներ է կանխատեսում, եւ Հայաստանը վճռորոշ քայլերով դրան է գնում",- այս մասին հոկտեմբերի 21-ին «Դուպլեքս» ակումբում հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Փոխնախագահը իր համոզմունքն է հայտնել, որ մինչեւ տարվա վերջ երկու ստորագրված արձանագրությունները կհաստատվեն թե՛ Թուրքիայի, եւ թե՛ Հայաստանի ԱԺ-ների կողմից։
«Մենք ավելի շատ սպասելու ենք Թուրքիայի կողմից հաստատմանը, որովհետեւ իրենց մոտ ավելի շատ խնդիրներ կան, այնտեղ ընդդիմադիր ուժերը ավելի ծանրակշիռ են՝ թե ԱԺ-ում, եւ թե հասարաակության մեջ»,-նշեց նա։
Կուսակցականի կարծիքով վերապահումներ չեն լինի, արձանագրությունները ինչպես որ գրված են այնպես էլ կհաստատվեն, բայց թուրքերից հետո կամ միաժամանակ, քանի որ առաջարկը Հայաստանինն է եղել, եւ այն կողմ է հաստատելուն։ Սակայն նա մտավախություն ունի, որ այս ամբողջի էությունը չի հասցվի հասարակության լայն շրջաններին։
«Հասարակությանը պետք է հասցնել այս ամբողջի էությունը։ Արձանագրությունների մեջ որեւէ նախապայմաններ չկան եւ խնդիր չկա, պետք է հասարակությունը եւ ընդդիմությունը նույնպես համոզվեն, որ այս երկկողմ հարաբերությունները, գուցե ինչ-որ վերապահումներով, բայց անհրաժեշտ են»,- հավաստիացրեց պատգամավորը՝ ընդգծելով, որ այն ինչ որ գրված է այդ արձանագրություններում՝ Հայաստանի իշխանությանը լիովին բավարարում է, եւ շուտով կմտնի Սահմանադրական դատարան, կքննվի եւ օրինականությունը հաստատվելուց հետո նոր կմտնի ԱԺ։
Thursday, October 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment