/PanARMENIAN.Net/ 13.10.2009 - Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցության Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները խորհրդարանում, կապելով այդ հարցը հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներից դուրս բերելու հետ:
Այս կապակցությամբ, կուսակցությունն առաջրակում է ՀՀ Ազգային ժողովին եւս չվավերացնել Հայ-թուրքական արձանագրությունները նման բովանդակությամբ` պահանջելով ՀՀ կառավարությունից նոր պայմանագիր նախապատրաստել, որը բաղկացած կլինի ընդամենը երկու կետից, այն մասին, որ ՙՀայաստանն ու Թուրքիան համաձայն են հաստատել դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ, կողմերը համաձայն են բացել սահմանը` ապահովելով անխափան կապ եւ տարանցում՚: Ներկայիս Արձանագրությունների բոլոր մյուս կետերը Հայաստանը պետք է անընդունելի համարի: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության մամլո ծառայությունը:
Wednesday, October 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment