Wednesday, October 21, 2009

Վահագն Չախալյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստերն

/PanARMENIAN.Net/ 20.10.2009 - Հոկտեմբերի 16-իմ ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժում» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը, որն այժմ գտնվում է Ռուսթավիի խիստ ռեժիմի թիվ 6 գաղութում, իր փաստաբան Ստեփան Ոսկանյանին է փոխանցել դատական նիստերն մասնակցությունից հրաժարվելու մասին իր հայտարարությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունում: Վահագն Չախալյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «2009թ. հուլիսի 23-ին Վրաստանի բողոքարկման դատարանում սկսվեցին լսումները իմ հոր` Ռուբեն Չախալյանի, կրտսեր երբոր` Արմենի ու իմ դատավճիռների բողոքարկման վերաբերյալ: Մինչ օրս տեղի ունեցած երկու դատական նիստերը վկայում են այն մասին, որ դատավարությունը շարունակում է ընթանալ նույն խախտումներով, որոնք գրանցվել էին նաեւ առաջին ատյանի դատարանի նիստերում: Դատավարությունն ընթանում է առանց իմ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի, որին Վրաստանի իշխանությունները ապօրինաբար թույլ չեն տվել ինձ պաշտպանել, դատավորը անհիմն կերպով մերժում է գրեթե բոլոր միջնորդությունները, լսումների հայերեն թարգմանությունը պատշաճ կերպով չի կազմակերպված, արդյունքում ես հնարավորություն չունեմ լիարժեք հետեւելու գործընթացին, ինչպես նաեւ նրան մասնակցելու, այսինքն, չեմ կարող օգտվել օրենքով նախատեսված իմ իրավունքներից: Այս պայմաններում շարունակել մասնակցել դատավարությանը կնշանակի օրինականացնել այս խայտառակ ֆարսն իմ կամքին հակառակ: Ուստի այս պահից ես հրաժարվում եմ կամավոր մասնակցել դատական նիստերն»:

No comments: