Wednesday, October 21, 2009

Արձանագրությունները չեն արտացոլում ազգի կարծիքը. թուրք ընդդիմադիր

Tert.am. 20-10-2009- Թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մեկնաբանել է Թուրքիայի կառավարության արտաքին քաղաքականությունը և Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման միտումները: Իր կուսակցության ներկայացուցիչների դիմաց նա հայտարարել է, որ կառավարությունը չի կարողանում պահպանել Թուրքիայի ազգային շահերը: Ըստ Բահչելիի` Թուրքիայի կառավարությունը համաձայնեցնում է իր գործողություններն արտասահմանյան տերությունների հետ: Անադոլու գործակալությունը հաղորդում է, որ ընդդիմադիր կուսակցության նախագահը հայտարարել է, որ ստորագրված հայ-թուրքական Արձանագրություները չեն արտացոլում «ողջ ազգի հույզներն ու տեսակետերը»: Բահչելի խոսել է նաև «դրոշների պատերազմի» մասին: Նա հայտարարել է, որ թուրք ազգը միշտ կանգնած է եղել ադրբեջանցիների կողքին և կոչ է արել ադրբեջանցիներին «չվիրավորել ողջ թուրք ժողովրդի զգացմունքները, «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարության սխալների համար»:

No comments: