Wednesday, October 21, 2009

ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«ԱԶԳ», 21-10-2009- Այդ մասին կայքէջում նշեց թուրքական հանրային հեռուստատեսությունը: Ըստ տեղեկության, վարչապետ Էրդողանը Թուրքիայի ազգային մեծ ժողովում դիմելով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խմբակցությանը, պատասխանեց Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման արձանագրությունների առնչությամբ կառավարությանը հասցեագրված ընդդիմության եւ ադրբեջանական շրջանակների քննադատություններին: Բուռն հակազդեցության բնույթ կրող այդ քննադատությունները համարելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սեպ խրելու դրսեւորում, վարչապետ Էրդողանը պահանջեց զերծ մնալ նման դրսեւորումներից եւ ասաց. «Մենք չենք կարող Ադրբեջանի շահերն ածանցել Թուրքիայի շահերին: Թող ոչ ոք փորձարկման չենթարկի Թուրքիային»:

No comments: