/PanARMENIAN.Net/ 20.10.2009 - ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդն այսօր գործում է որպես լիարժեք կառույց, ինչը նպաստում է այլ երկրների նույնպիսի կազմակերպությունների հետ համագործակցությանը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Մենք արդեն սերտ համագործակցում ենք ՌԴ եւ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների անվտանգության խորհուրդների, նրանց աշխատակազմերի հետ: Արդեն ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր Ռուսաստանի եւ Բելառուսի անվտանգության խորհուրդների միջեւ: Կապեր ենք հաստատել Իտալիայի, Լեհաստանի եւ այլ երկրների անվտանգության խորհուրդների հետ»,- նշել է Բաղդասարյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի ԱԱԽ բանակցություններ է վարում Իրանի ԱԱԽ հետ երկկողմ համագործակցության հարցի շուրջ: «Վերջերս իմ գլխավորած պատվիրակությունն այցելեց Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ շուտով Հայաստան կգա Իրանի անվտանգության խորհրդի գերագույն քարտուղարը: Մենք կզարգացնենք մեր համագործակցությունը` ելնելով մեր պետությունների եւ ժողովուրդների շահերից»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment