Thursday, October 22, 2009

Թուրքիայի ազգայնականները դեմ են հայ-թուրքական մերձեցմանը

/PanARMENIAN.Net/ 21.10.2009 - Թուրքիայի Ազգային շարժում կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բախչելին քննադատել է երկրի արտաքին քաղաքականությունը եւ հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված վերջին զարգացումները: Ելույթ ունենալով խորհրդարանում, Բախչելին հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը «ձախողել է երկրի ազգային շահերի որոնման ընթացքում»: Ըստ նրա, Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ոչ այլ ինչ են քան Անկարայի «քմահաճույքը» եւ «չեն արտահայտում թուրք ազգի բոլոր հայացքներն ու տրամադրությունները»: «Արդարության ու զարգացման կուսակցությունը կարող է կորցնել Ադրբեջանը հանուն Հայաստանի հանդեպ հաղթնակի: Հարաբերությունները մեր դաշնակիցների հետ վտանգավոր ուղու վրա են»,-ասել է Դեվլեթ Բախչելին: Միեւնույն ժամանակ, Բախչելին կոչ է արել Բաքվին հարգել Թուրքիայի դրոշն ու արտահայտել իր դժգոհությունը դիվանագիտական ճանապարհով, հաղորդում է Anatolian News Agensy-ն: Ազգային շարժում կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցնում Թուրքիայի խորհրդարանում իր պատգամավորների թվով:

No comments: