/PanARMENIAN.Net/ 13.10.2009 - «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպմանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) գրականության, արվեստի եւ պատմության ինստիտուտների հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
Սփյուռքի նապարարը նաեւ հաղորդել է, որը Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նախարարությունը ծրագրում է Ծիծեռնակաբերդի մոտ կազմակերպել թանգարան բաց երկնքի տակ, որտեղ կներկայացվեն Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մանրակերտերը:
Պատվիրակության ղեկավար, Իռլանդիայի ու Մեծ Բրիտանիայի հայկական համայնքների բաժնի ղեկավար, բարերարի ծոռ Մարտին Եսայանը հանդիպման ընթացքում նշել է, որ Նախարարության գործունեությունը նպաստում է Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը:
Tuesday, October 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment