/PanARMENIAN.Net/ 20.10.2009 - Ադրբեջանը շարունակում է իր քարոզարշավը` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի խորհրդարանը մտադիր է քննարկել հայ-թուրքական Արձանագրությունները: Նրա խոսքով, Ադրբեջանի քաղաքականությունը կայանում էր հետեւյալում` շրջափակման ճանապարհով Հայաստանին ստիպել կկապիտուլյացիայի դիմել եւ հանձնել Ղարաբաղը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Բաքուն ստիպված կլինի փոխզիջման գնալ այդ հարցում: «Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու համար չի բացառվում, որ Ադրբեջանն անգամ թուրքական խորհրդարան դիմի»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը: Ընդ որում, Ալեքսանդրովը նշել է, որ օժանդակելով Բաքվին` Անկարան ոչինչ չի ստանում:
Նա մեկնաբանել է նաեւ տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական եւ թուրքական Սփյուռքը որոշել են միավորվել եւ խոչընդոտել Արձանագրությունների վավերացմանը, քանի որ դա չի արձագանքում Բաքվի շահերին` հայտնելով, որ ադրբեջանցիները, երեւում է, իրենք էլ չգիտեն, թե ովքեր են իրենք, «մեկ կովկասյան ալբանացիների հետնորդներ են, մեկ թուրքերի»:
Ալեքսանդրովը նաեւ նկատել է, որ Թուրքիան չպետք է կախում ունենա Ադրբեջանից: «Ժամանակն է, որպեսզի Անկարան գործի համաձայն իր շահերի, այլ ոչ թե ադրբեջանցիների»,- ասել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչը:
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment