Thursday, October 15, 2009

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ՉԻ ՕԳՆԻ

«Լրագիր» 14-10-2009- ԱՄՆ-ում թուրքական սփյուռքը հրաժարվել է միջամտել հայկական սփյուռքի ներքին խնդիրներին, հայտարարել է թուրք-ամերիկյան ասամբլեայի նախագահ Գյունայ Էվինչը: Նրա խոսքով, ամերիկայի հայերի մի մասը, որը կողմնակից է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, օգնություն է խնդրել թուրքական սփյուռքից: Սակայն թուրքերը հրաժարվել են, ասել է Էվինչը Տրենդ գործակալությանը: Էվինչն ասել է նաեւ, թե ցեղասպանության օրինագծի կողմնակից ամերիկացի մի շարք կոնգրեսականների աջակցությունը նվազել է:

No comments: