Tert.am. 20-10-2009- Մոսկվայում կայացած հայ, ադրբեջանցի և ռուսաստանցի պատգամավորների հանդիպման ժամանակ քննարկվելու է ադրբեջանցի պատգամավորների հնարավոր այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այդ մասին, Trend-ի հաղորդմամբ, երեքշաբթի լրագրողներին է հայտնել ադրբեջանցի պատգամավոր Ռովշան Ռզաևը, ով մասնակցելու է գալիք հանդիպմանը։
Հայ և ադրբեջանցի պատգամավորների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին Մոսկվայում՝ ՌԴ Պետդումայի շենքում։ Այն կանցկացվի Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի նախաձեռնությամբ։
«Ադրբեջանի կառավարության մակարդակով կորոշվի, թե պատգամավորներից ով է մեկնելու Լեռնային Ղարաբաղ և երբ է դա տեղի ունենալու», – ասել է Ռզաևը։
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment