/PanARMENIAN.Net/ 13.11.2009 - Որոշ ուկրաինացի լրագրողների անգրագիտությունն ուղղակի ապշեցնում է իր մասշտաբներով: Այդ մասին գրում է Analitika.at.ua-ն: ՙԱրդեն սովորական են դարձել Թուրքիայի մասին ռեպորտաժները, որ ուղեկցվում են դուդուկի երաժշտությամբ, սակայն անբարեխիղճ լրագրողները որոշել են ընդլյանել հայ մշակույթի տարածման աշխարհագրությունը: ICTV հեռուստաալիքը որոշեց ՙնվիրել՚ հայտնի հայկական ՙՔոչարին՚ ադրբեջանցիներին: Նոյեմբերի 12-ին ՙԱրտակարգ նորություններ՚ ծրագրում, ռեպորտաժը Խարկովի ադրբեջանցի կուրսանտների մասին ուղեկցվել է հայկական ՙքոչարի՚ պարի մեղեդիով: Ցավոք, սա արդեն տխուր ավանդույթ է դարձել Ուկրաինայում: Անգրագետ լրագրողները հայկական երաժշտությունը, խոհանոցը, պատմությունը բաշխում են բոլոր հարեւան ժողովրդներին, որոնք ՎՈՒԱՄ-ի անդամ են, արդյոք սա պատահական զուգադիպություն է՚,-ասում է վերլուծական կենտրոնի տնօրեն Մարատ Հակոբյանը:
Պորտալը կոչ է անում գործընկեր լրագրողներին առավել ուշադիր լինել եւ վերագրել հայկական մշակութային ժառանգությունն այլ ժողովրդներին:
Friday, November 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment