Friday, November 13, 2009

Թուրքիայում հնարավոր կլինի հայկական հեռուստաալիք բացել

Tert.am 13.11.2009 - Թուրքիայում հեղափոխական որոշում է կայացվել։ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում» փոփոխություններ են կատարվել, համաձայն որոնց թույլատրվել է հեռուստառադիոհեռարձակում իրականացնել ոչ միայն թուրքերեն լեզվով։ Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, օրենքի նախկին տարբերակում նշված էր, որ հեռուստառադիոհեռարձակումը կարող էր իրականացվել միայն թուրքերեն լեզվով, իսկ խմբագրված տարբերակում նշված է, որ հեռարձակումը կարող է իրականացվել թուրքերեն, ինչպես նաև «այլ լեզուներով և բարբառներով», որոնք օգտագործվում են Թուրքիայի տարածքում։ Այժմ այլ լեզուներով մասնավոր ալիքներ կարող են բացվել առանց Թուրքիայի Հեռուստատեսության և Ռադիոյի կազմակերպության (RTUK) հատուկ թույլտվության, ինչն անհրաժեշտ էր մինչ այսօր։ Նշենք, որ RTUK–ը նման որոշում էր կայացրել մեկ շաբաթ առաջ, իսկ այն պաշտոնապես հրապարակվել է այսօր՝ երկրի խորհրդարանում «Քրդական խնդրի» քննարկումից ժամեր առաջ։

No comments: