ԱԶԳ 13-11-2009 - Ում ինչը ցավում է, դրանից էլ խոսում են կամ խոսում են այլ բաներից, բայց համատեքստում էլի ցավոտ տեղն է զգացվում: Գնալով ակնհայտ է դառնում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը ոչ միայն միանշանակ չի ընդունվում, ասել է` թե ողջունվում հարեւան Վրաստանում, այլեւ լուրջ մտահոգություններ են արտահայտվում` չտարբերակել թեման ու հարիր լինելը:
«Ազգն» արդեն անդրադարձել է հակահայկական տրամադրությունների այն արտահայտություններին, որոնք կապվում են հայ-թուրքական սահմանի հավանական բացման հետ, ընդ որում, դրանցում տրամաբանությունը բացակայում է ճիշտ այնպես, ինչպես ընդհանրապես հակահայկական հայտարարությունների պարագայում, որ գալիս են Վրաստանից:
Հիմա էլ վրացիները մտահոգված են, թե Վրաստանը սկսում է կորցնել աշխարհաքաղաքական իր «գործառույթը», ուստի պետք է ջանք ու եռանդ չխնայել բացելու Վերին Լարսի անցակետը` ապահովելու ցամաքային կապը Ռուսաստանի հետ: Նման հայտարարություն է արել պատգամավոր Ջոնդի Բագատուրիան:
Նշենք, որ այսօր Լարսի անցակետի բացման առնչությամբ զեկույցով հանդես է գալու Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` հանդես գալով Վրաստանի Անվտանգության խորհրդում:
Բագատուրիան ընդգծել է, որ անցակետը պետք է բացվի, եւ թող հետո միայն «մաքսավորներն ու սահմանական ծառայությունը որոշեն, թե ով պիտի վարունգ, պոմիդոր ու հերոին ներկրի»:
Friday, November 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment