ԱՅՍՕՐ 13,11,2009 - Այսօր Թուրքիայի խորհրդարանում մեկնարկում են ժողովրդավարական բարեփոխումների ծրագրի քննարկումները: Մասնավորապես, «Քրդական նախաձեռնություն» գաղափարը, որն առաջադրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, նախատեսում է որոշակի զիջումներ` քրդական ազգային փոքրամասնության մշակութային և լեզվաբանական բնագավառներում:
Այսպես, առաջարկություն է արվում Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող հարյուրավոր բնակավայրերին վերադարձնել պատմական անվանումները, ինչպես նաև թույլատրել հասարակական-քաղաքական միջոցառումների ժամանակ քրդերենի օգտագործումը: Բացի այդ, ըստ «Քրդական նախաձեռնության», Թուրքիայի որոշ համալսարաններում ենթադրվում է բացել քուրդ լեզվի և գրականության ուսումնասիրության ամբիոններ, իսկ մասնավոր հեռուստաալիքներին թույլատրել հեռարձակումը քրդերեն լեզվով: Միևնույն ժամանակ բարեփոխումները կկրեն երկարաժամկետ բնույթ` առանց երկրի սահմանադրությունում փոփոխությունների կատարման:
Ինչպես գրում է «Կոմերսանտ» պարբերականը, Էրդողանի կառավարության այս նախաձեռնությունն արժանացել է ընդդիմության քննադատությանը: Նրա Արդարության և զարգացման կուսակցությանը մեղադրում են դեմագոգիայի մեջ և պնդում են, որ այս նախաձեռնությունն ուղղված է ոչ թե քրդական հիմնահարցի լուծմանը, այլ Եվրամիությանը սիրաշահելուն:
Պարբերականը հիշեցնում է Թուրքիայի սահմանադրության 66-րդ և 42-րդ հոդվածների մասին, որոնցից առաջինում նշված է, որ «յուրաքանչյուրը, ով կապված է թուրքական պետության հետ քաղաքացիության պարտավորություններով, թուրք է», իսկ երկրորդում ամրագրված է Թուրքիայի կրթական հաստատություններում որևէ լեզվի` որպես մայրենիի, դասավանդման արգելումը, բացի թուրքերենից:
Friday, November 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment