Panorama.am-4-11-2009- Ադրբեջանցի հակերները, որպես իրենց երիտասարդության կարկառուն ներկայացուցիչներ, որոնք նախկինում էլ մտահոգված չեն եղել մշակույթով և էթիկայով, այս անգամ ևս գերազանցել են իրենց՝ հարձակվելով «Մանկության մոլորակ» հայկական կայքէջի վրա: Այդ նախագիծն ուղղված էր ի պաշտպանություն երեխաների իրավունքների և ի աջակցություն Հայաստանում սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների:
Ծրագրի շրջանակում իրականացվել են բազմաթիվ բարեգործական ակցիաներ՝ տարածելով թույլ տեսողություն ունեցող երեխաների համար նախատեսված «խոսացող գրքեր», կազմակերպելով համերգներ ու այնպիսի միջոցառումներ, որոնք թույլ կտան ֆիզիկական արատ ունեցող երեխաներին ինտեգրվել հասարակությանը, լիովին վայելել մանկությունն իրենց առողջ հասակակիցների հետ:
Որքա~ն բարոյազուրկ պետք է լինեն, որպեսզի կոտրեն նման մարդասիրական ու լուսավոր նպատակներ ունեցող կայքէջը. տեղադրեն ադրբեջանական դրոշներ Սամուիլ Մարշակի բանաստեղծությունների ներքո և ԼՂՀ պատկանելության մասին քարոզչական լոզունգներ գրեն:
Նման բան կարող են իրենց թույլ տալ միայն ադրբեջանցիները: Հպարտանալ, որ ադրբեջանցի դեռահասները «հաղթել են» ֆիզիկական խնդիրներ ունեցող հայ երեխաներին, կարող են կրկին միայն ադրբեջանցիները: Նորմալ մարդու մոտ գարշանք ու արհամարհանք կառաջանա ադրբեջանական երիտասարդության գաղափարախոսության նկատմամբ, որը լի է հայատյացության բոլոր դրսևորումներով: Միայն թե ինչո՞վ են մեղավոր երեխաները:
Wednesday, November 4, 2009
Ադրբեջանցի հակերները «պայքարում են» հայ երեխաների դեմ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment