Aysor.am, 4-11-2009- «Հայատյացությունը բավականին զարգացած է Ադրբեջանում և Թուրքիայում, ուղղակի մենք Թուրքիայից հիմա չենք ստանում ազդակներ, որովհետև պետական պատվեր է»,- կարծիք հայտնեց Հայատյացության կանխարգելման կենտրոնի նախաձեռնության անդամ Տիգրան Քոչարյանը:
Նա նշեց, որ Հայաստանի ինֆորմացիոն դաշտ հանդուրժողականություն է ներմուծվել, և շատ մարդիկ, չհասկանալով հանդուրժողականության բուն իմաստը, այն ուղղակի վերածում են «անթասիբության»:
«Մենք պայքարում ենք հայատյացության դեմ մի կողմից, մյուս կողմից Հայաստանի ներկայացուցիչները գնում և հանդիպում են այն մարդկանց հետ, որոնց դեմ տարվում է պայքարը: Չգիտես` Ադրբեջանը մեր ընկե՞րն է, մեր թշնամի՞ն է, Թուրքիան մեր ընկե՞րն է, մեր թշնամի՞ն է: Հեղինե Բիշարյանը կարող է ասել` Էրդողանն ու Դավութօղլուն հայտարարություն չեն անում, ոմանք Աղդամն են հանձնում արդեն: Չես հասկանում` տալի՞ս ենք, չե՞նք տալիս»,- նշեց Քոչարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ սկսել ենք վախենալ մեր հաղթանակներից այն դպեքում, երբ թուրքական ու ադրբեջանական կողմն արդեն փորձում են մի հարցը մյուսով փոխարինել. «Երկու օր մեջլիսում քննարկվել է արձանագրությունների հարցը, որից մենք տեղեկատվություն չունենք: Հետո որոշեցին այդ հարցը փակել` խոսելով ազատագրված տարածքների մասին»:
Տիգրան Քոչարյանը մտավախություն հայտնեց, որ դրան կհետևի Զանգեզուրն Ադրբեջանին հանձնելու պահանջը, ապա ներկայացրեց ադրբեջանական ծրագրի շարունակությունը: Ըստ նրա, դա Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի տեղափոխումն է, և Լաչինի անցումն է Ադրբեջանին:
«Միակ խնդիրը Լաչինում բնակվող մարդկանց մեծ թիվն է: Որքան շատ մարդ ապրի տարածքներում, այնքան շատ ավելի լավ»,- ասաց Տ. Քոչարյանը:
Նա հայտնեց, որ եթե 5 շրջանը հանձնվում է, ճակատային մասը երկու անգամ ավելանում է, այսինքն` երկու անգամ ավելի շատ սահմանապահ պետք է լինի:
Միևնույն ժամանակ բանախոսը հույս հայտնեց, որ ոչ մի հանձնում չի լինի, սահմանապահների թիվն էլ չի կրկրնապատկվի:
Wednesday, November 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment