News.am.3-11-2009- Իսրայելի եւ Թուրքիայի առանց այդ էլ վատթարացած հարաբերություններում առկա լարվածությունը սպառնում է նոր դրսեւորումներ ստանալ: Ահաբեկչական «Հզբոլլահ» կազմակերպությունը զենք, այդ թվում` հեռահար հրթիռներ է ստանում Իրանից՝ Թուրքիայի տարածքով: Այդ մասին, ըստ իսրայելական ISRA գործակալության, հայտարարել է Իսրայելի ռազմական հետախուզության` ԱՄԱՆ-ի ղեկավար Ամոս Յադլինը:
Վերջինս նաեւ մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Էրդողանը չի կարող այդ մասին չիմանալ: Այդ մարդը երկերեսանի է: Մեղադրելով Իսրայելին անմեղ մարդկանց սպանության մեջ, Էրդողանը լռում է թուրքական ավիացիայի կողմից քրդական գյուղերի ոչնչացման մասին»,- հայտարարել է իսրայելցի զինվորականը:
Հիշեցնենք, որ վաղեմի դաշնակիցներ Թուրքիան եւ Իսրայելը վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ ունեն: Հատկապես, երբ Թուրքիան սկսեց հարաբերություններ կարգավորել Իրանի հետ, Իսրայելը ակնհայտ սրում է այդ լարվածությունը, իսկ իսրայելական հատուկ ծառայության ղեկավարի հայտարարությունը հավակնում է դառնալ վերջին ամիսների լրջագույն սկանդալը:
Wednesday, November 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment