Panorama.am-4-11-2009- Հայ-թուրքական արձանագրությունների պատմական ենթահանձնաժողովի վերաբերյալ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այսօրվա ասուլիսում հետևյալ կարծիքը հայտնեց:
«Դա չի լինելու մի հանձնաժողով, այլ միջկառավարական մի քանի ենթահանձնաժողովներ` 10-12-ը: Ընդ որում այդ ցուցակում կա գիտության-կրթության հանձնաժողով: Ես պատմաբան չեմ և պատմական հանձնաժողովին չեմ կարող մասնակցել, սակայն գիտության հանձնաժողովին կարող եմ մասնակցել, եթե ինձ առաջարկեն»,-նշեց բանախոսը:
Նա, մասնավորապես նկատեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կարելի է Թուրքիայի գիտական կենտրոնների հետ քննարկել:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին, ապա թուրք հասարակության մեջ մշտապես տիրել է մերժողական և խեղաթյուրված պատկերացում: Եթե սահմանները բաց լինեն և ակտիվ շփումներ լինեն, ապա դա կօգնի ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստը:
«Պատմական հանձնաժողովը կարող է քննարկել բազմաթիվ խնդիրներ, սակայն մենք երբեք չենք մասնակցի Ցեղասպանության հարցի քննարկմանը »,-ասաց Ռ. Մարտիրոսյանը:
Իսկ Կարսի պայամանգրի վերաբերյալ բանախոսը նշեց, որ այստեղ կան հակասական միտումներ, մի կողմն ասում է, որ մենք պետք է չճանաչենք այդ պայմանագիրը, մյուս կողմն ասում է, որ այն մի քանի անգամ արդեն ընդունվել է մի քանի պետությունների կողմից:
«Մեր պատմաբանները և հասարակագետները խնդիր ունեն պարզելու, թե ի՞նչ կա այդ պայմանգրերում, որոնք մենք կարող ենք օգտագործել` այսօրվա որոշ խնդիրներ լուծելու, ինչպես նաև այն, թե ի՞նչը կարող է վնասել առկա խնդիրների լուծմանը»-ընդգծեց բանախոսը:
ԳԱԱ նախագահը օրինակներ բերեց, որ ըստ այդ պայմանագրի, պետք է նախևառաջ փախստականները վերադառնային Նախիջևան, ովքեր այն ժամանակ դիմել են Ադրբեջանին, իսկ վերջինս մերժել էր:
Երկրորդ` Թուրքիան մեր սահմանից 6-7 մետր հեռավորության վրա պետք է պահպանի ապառազմականացված տարածք: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ թուրքական տանկերը խախտել են այդ պայմանավորվածությունը:
Ամենակարևորը, ըստ այդ պայամանգրի, Նախիջևանը չի կազմել Ադրբեջանի հանրապետության մաս:
«Այստեղից կարելի է անել հետևություն, որ տարածքային ամբողջականության այդ հարցը, որ շահարկվում է Ադրբեջանի կողմից մենք կարող ենք մեր օգտին օգտագործել»,-ասաց Ռ. Մարտիրոսյանը:
Wednesday, November 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment