Wednesday, November 4, 2009

Հայ-թուրքական Արձանագրությունները, ամենայն հավանականությամբ, կվավերացվեն. ռուս քաղաքագետ

Tert.am. 4-11-2009- Հայ-թուրքական Արձանագրությունները, ամենայն հավանականությամբ, կվավերացվեն, և որոշ ժամանակ անց երկու երկրների միջև սահմանը կբացվի: Այս մասին Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Հետխորհրդային տարածքում հասարակական և քաղաքական գործընթացների հետազոտման կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը: Շարադրելով Ռուսաստանի դիրքորոշումն այն հարցում, թե ինչպես կարող է Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունն անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության վրա, Վլասովը նշել է, որ պաշտոնական մակարդակով Ռուսաստանի ղեկավարությունն իր դիրքորոշումը ձևակերպում է առավելագույնս զգույշ, և դա լիովին արդարացված է: «Այստեղ գործում է «մի վնասիր» սկզբունքը, որտեղ ցանկացած անզգույշ խոսք, ցանկացած անզգույշ արտահայտություն, որը կհնչի Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման մասնակից-պետության կողմից, կարող է տարբեր կերպ մեկնաբանվել և հանգեցնել բացասական հետևանքների: Իմ կարծիքով` Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն այս պահին լիովին արդարացված է»,- հավելելլ է քաղաքագետը:

No comments: