Tert.am 13.11.2009 - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ կրկին վերանայել է Միացյալ Նահանգների երկարաժամկետ ֆինանսական պատժամիջոցները՝ սահմանված Իրանի հանդեպ, հաղորդում է Reuters-ը։
Բարաք Օբաման հայտնել է ԱՄՆ Կոնգրեսին, որ ինչպես ակնկալվում էր, ինքը երկարացնում էր ԱՄՆ պատժամիջոցները Թեհրանի հանդեպ ևս մեկ տարով՝ մասնավորապես նշելով, որ «մեր հարաբերությունները Իրանի հետ դեռևս չեն թևակոխել նորմալ փուլ»։
Նշենք, որ Բարաք Օբամայի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր նա ձգտում է դիվանագիտական խողովակներով կապ հաստատել Իրանի հետ և փորձել լուծել խնդիրները, այնուամենայնիվ, Արևմուտքին չի հաջողվում դուրս գալ փակուղուց պաշտոնական Թեհրանի հետ բանակցություններում՝ վերջինիս միջուկային ծրագրի պատճառով։
Friday, November 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment