Panorama.am 13.11.2009 - «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները և մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ այսօր՝ ժամը 15:30-ին, Վանաձոր քաղաքի «Արցախի պուրակում», անցկացնելու են բողոքի գործողություն` «ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի», Հայ-թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների»:
Կուսակցության լրատվական ծառայության տեղեկացմամբ, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները և մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ շարունակում են իրենց մարզային այցելությունները` «նպատակ ունենալով Հայաստանի ողջ հանրությանը ահազանգել Հայ-թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների» ազգադավ էության ու աղետալի հետևանքների մասին, ինչպես նաև ՀՀ գործող իշխանությունների` վերոհիշյալ մարտահրավերները դիմակայելու անընդունակության և երկրում շարունակվող բռնապետական ռեժիմի ապօրինությունների դեմ ընդդիմանալու օրախնդիր հրատապության մասին»:
Friday, November 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment